Բաժիններ՝

Մեքսիկայի նախագահը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ՝ կարգավորելու մաքսատուրքերի հետ կապված իրադրությունը

Մեքսիկայի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդի գլխավորությամբ, մայիսի 31-ին բանակցելու է ուղեւորվում ԱՄՆ՝ նպատակ ունենալով կարգավորել մաքսատուրքերի հետ կապված իրադրությունը: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան պետության նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրապարակված նամակում, որն ուղարկվել է ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփին:

«Առաջարկում եմ ձեզ ցուցում տալ ձեր պետական ծառայողներին… ընդունել մեր կառավարության ներկայացուցիչներին՝ արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ, որոնք ուրբաթ օրը կուղեւորվեն Վաշինգտոն, որպեսզի հասնեն երկու կողմերի համար շահավետ համաձայնության»,- ասված է ուղերձի տեքստում: Լոպես Օբրադորն ընդգծել է, որ «սոցիալական խնդիրները չեն լուծվում հարկերի կամ հարկադրական միջոցների օգնությամբ», եւ կոչ է արել գոյություն ունեցող հակասությունների «խաղաղ լուծում փնտրել»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին հայտարարել է, որ հունիսի 10-ից 5-տոկոսանոց մաքս է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների վրա՝ սահմանին ծագած ճգնաժամի պատճառով: Ինչպես Միացյալ Նահանգների ղեկավարը գրել է Twitter-ում, մաքսի չափը ժամանակի ընթացքում կմեծանա, քանի դեռ Մեքսիկայի իշխանությունները չեն դադարեցնի միգրանտների հոսքն ԱՄՆ:

«Սակագներն աստիճանաբար կմեծանան այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական միգացիայի խնդիրը չի վերացվի: Այդ դեպքում բոլոր սակագները կչեղարկվեն»,- ընդգծել է Թրամփը: Ամեն տարի մի քանի հարյուր հազար մարդ, հիմնականում Կենտրոնական Ամերիկայի աղքատ երկրներից, փորձում է ԱՄՆ հասել Մեքսիկայի տարածքով: Այդ ճանապարհին նրանք հաճախ հանցավոր խմբավորումների կամ մարդավաճառների զոհ են դառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս