
Երկրորդ աշխարհամարտի ժամանակների թեթևշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լեհաստանում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական Spitfire կործանիչի ձեւով ոճավորված թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լեհաստանի հարավի Սիլեզիայի վոյեվոդությունում: Ինչպես մայիսի 31-ին լրագրողներին հայտնել են հրշեջները, օդաչուն տեղում զոհվել է։
Կործանման պատճառները պարզվում են: Ականատեսները տեղեկացնում են, որ ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել է անտառի վերեւում՝ ցածրանալով, իսկ այնուհետեւ ընկել է:
Հայտնի է, որ ինքնաթիռը պատկանել է «Դիվիզիոն 303» մասնավոր թանգարանին, որը նվիրված է լեհական ավիացիայի պատմությանը, հաղորդել է ՏԱՍՍ: