
Մակրոնի վարկանիշն ընկել է Եվրախորհրդարանի ընտրություններից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը երկու տոկոսով նվազել է հարցման արդյունքների համաձայն, որը Եվրախորհրդարանի ընտրություններից հետո անցկացվել է Odoxa կենտրոնի կողմից։
Կենտրոնի տվյալների համաձայն, հարցվածների միայն 30 տոկոսն է Մակրոնին համարում «լավ նախագահ» այն դեպքում, երբ 70 տոկոսը չի պաշտպանում նրա գործունեությունը, ինչը երեք տոկոսով ավելի է, քան անցած ամսին:
«Հառաջ, հանրապետություն» նախագահական կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայում անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հավաքելով ձայների 22,41 տոկոսը, առաջին տեղն զբաղեցրել է Մարին լե Պենի «Ազգային միավորումը»:
Հարցումն առցանց անցկացվել է մայիսի 27-ին: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 980 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: