
ՄԱԿ-ի ներկայացուցիչը Բրիտանիային մեղադրել է Ասանժի նկատմամբ հոգեբանական կտտանքներ կիրառելու մեջ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մոտ առկա ախտանշանները վկայում են, որ նա մի քանի տարի հոգեբանական կտտանքների է ենթարկվել Մեծ Բրիտանիայում: Այս կարծիքը հայտնել է կտտանքների վերաբելյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը մայիսի 31-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ասանժը մի քանի տարի ենթարկվել է ավելի ու ավելի դաժան, անմարդկային, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի, որոնց միագումար ներգործությունը կարելի է բնութագրել սոսկ որպես հոգեբանական կտտանք»,- մեջբերում է թերթը փորձագետի խոսքը, որը WikiLeaks-ի հիմնադրի հետ հանդիպել է Բելմարշ բանտում:
Մելցերը Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին եւ Շվեդիային մեղադրել է այն բանում, որ նրանք համատեղ «ահաբեկման եւ զրպարտության չդադարող եւ ոչնչով չսահմանափակված արշավ են կազմակերպել» Ասանժի դեմ: Մայիսի 30-ին WikiLeaks-ը հայտնել է, որ Ասանժը պատժական հիմարկության հիվանդանոցային բաժանմունք է տեղափոխվել առողջական վիճակի վատանալու պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: