Բաժիններ՝

Չեռնոբիլը դարձել է պատմության մեջ առավել ժողովրդականություն վայելող սերիալը՝ ըստ IMDb-ի վարկածի

«Չեռնոբիլ» մինի սերիալը, որն ստեղծել է HBO հեռուստաալիքը, դարձել է պատմության մեջ առավել մեծ ժողովրդականություն վայելողը: «250 հեռուստաշոու՝ հանդիսականների ամենաբարձր գնահատականով» վարկանիշում, որը հրապարակվել է IMDb-ի կայքում, սերիալն զբաղեցրել է առաջին տեղը՝ մի քանի հորիզոնականով առաջ անցնելով «Գահերի խաղից»:

Կինոնկարը, որը պատմում է 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին, ստացել է 10 հնարավորից 9,6 բալ: Սերիալում գլխավոր դերերը կատարել են Էմիլի Ուոթսոնը, Սթելան Սքարսգարդը եւ Ջարեդ Հարիսը: «Չեռնոբիլ» մինի սերիալի պրեմիերան HBO ալիքում կայացել մայիսի 7-ին:

Այս պահին թողարկվել է հինգ էպիզոդներից չորսը: Վարկանիշի թոփ-5 են մտել նաեւ «Երկիր մոլորակը 2» (9,5), «Զինակից եղբայրներ» (9,4), «Երկիր մոլորակը» (9,4), «Բոլոր դժվարին ժամանակներում» (9,4) սերիալները:

«Գահերի խաղը» սերիալը 9,4 բալ վարկանիշով հայտնվել է վեցերորդ տեղում: Internet Movie Database -ը խոշորագույն ինտերնետ-հարթակներից մեկնէ, որոնք նվիրված են կինեմատոգրաֆին: Վարկանիշը կազմելու համար օգտատերերը գնահատել են այն սերիալները, որոնք բաղկացած են առնվազն հինգ էպիզոդից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս