Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միասնության կոչ է արել Եվրոպային նոր սառը պատերազմը կանխելու նպատակով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է պահպանի միասնությունը աշխարհում նոր սառը պատերազմը կանխելու համար: Այդ մասին նա հայտարարել է 2019 թվականի համար Կառլ Մեծի անվան միջազգային մրցանակի հանձնման՝ մայիսի 30-ին արեւմտագերմանական Ախենում կայացած միջոցառման ժամանակ: Նա մրցանակն ստացել է եվրոպական արժեքների պաշտպանության գործում ունեցած վաստակի համար:

«Ուժեղ Եվրոպան անհրաժեշտ է՝ կանխելու նոր սառը պատերազմը եւ ապահովելու մուլտիլատերալ կարգը»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա ընդգծել է ԵՄ-ի հանգուցային դերը «քաղաքական անկայունության» դարաշրջանում այնպիսի մարտահրավերների հաղթահարման հարցում, ինչպիսին են՝ միգրացիան եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը:

Կառլ Մեծի անվան մրցանակի դափնեկիրն ստանում է պատվոգիր եւ մեդալ, որի դիմերեսին զետեղված են Կառլ Մեծի դիմանկարը, իսկ դարձերեսին թվարկված են դափնեկրի վաստակները: Մինչեւ 2007 թվականը դափնեկիրներն ստանում էին նաեւ 5 հազար եվրո, սակայն այնուհետեւ որոշում ընդունվեց այդ գումարն ուղարկել Կառլ Մեծի անվան հիմնադրամ՝ երիտասարդության կարիքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս