Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպը հրաժարվել է վայր դնել երկրի վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները եւ հունիսի 10-ին գումարել է կառավարության նիստ։
Կիպրոսի Հանրապետության իշխանությունները «Ֆաթիհ» թուրքական հորատիչ նավի անձնակազմի անդամների ձերբակալման կարգադրագիր են տվել, նավ, որը գտնվում է Կիպրոսի մերձակայքում՝ առափնա ծանծաղուտում հորատում կատարելու համար:
Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին ձերբակալել են կոռուպցիայի եւ դրամական միջոցների լվացման հետ կապված հանցագործությունների մասնակցելու կասկածանքով:
Մալիի կենտրոնական մասի ոչ մեծ բնակավայրում անհայտ զինյալների հարձակման զոհ է դարձել 95 մարդ:
Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, որը հաղթանակ է տարել Ղազախստանի նախագահի ընտրություններում, հայտարարել է, որ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությամբ մտադիր է հունիսի 14-ին մեկնել Բիշքեկ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:
«Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման առնվազն 12 հրամանատար է ոչնչացվել Աֆղանստանի արեւելքի Խոստի նահանգում աֆղանական անվտանգության ուժերի գործողության ընթացքում:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարական չի տա, չնայած Դեմոկրատական կուսակցության շանտաժին, որը չի ցանկանում զիջել իշխանությունը:
Թեհրանը մտադիր չէ առաջինը պատերազմ սկսել որեւէ մեկի դեմ:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը:
Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգում մոլեգնող տեղատարափներն ու հեղումները շուրջ 2,65 մլրդ յուան (մոտավորապես 383 մլն դոլար) գումարի ուղղակի տնտեսական վնաս են հասցրել տարածաշրջանին, տեղի իշխանությունները հարկադրված էին 135 հազար բնակիչների տարհանել տուժած շրջաններից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) պետությունների ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովին, որը հունիսի 15-ին կկայանա Դուշանբեում:
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միավորվելու կոչ է արել դեմոկրատական բոլոր քաղաքական ուժերին, որոնց թվում նա նշել է «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցությունը եւ ուկրաինացի երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը, որպեսզի թույլ չտրվի հին իշխանության մուտքը խորհրդարան։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ չափազանց կարեւոր է համարում Թեհրանի կողմից իր պարտավորությունների հետագա ամբողջական կատարումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում։
Հինգ մարդ է զոհվել, ես մեկն անհետ կորել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացող հորդառատ անձրեւների պատճառով: Այդ մասին հայտնել է«Սինհուա» գործակալությունը:
«Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի հանձնած արյան անալիզները ցույց են տվել, որ ընդդիմադիր լրագրողի արյան մեջ թմրանյութ չկա, արդյունքները բացասական են։
Մոլդովայի ազգային բանակը մտադիր չէ միջամտել երկրում տիրող քաղաքական ճգնաժամին:
Կարսի «Կովկասի համալսարանի» ադրբեջանցի ուսանողները բողոքի գործողությունների են դիմել հայկական պատվիրակության՝ Կարսի քաղաքապետարան կատարած այցելի կապակցությամբ:
Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհողները հունիսի 10-ին դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ:
Թուրքիայի իշխանություններին խիստ բարկացրել է Իսլանդիայի օդանավակայանում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ հետ տեղի ունեցած միջադեպը։
Միացյալ Նահանգների ավիաընկերությունը Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելքն ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից երկարաձգել է մինչեւ սեպտեմբերի 3-ը:
Եվրոպան մինչ այժմ միջուկային գործարքի գծով չի ձեռնարկել այն քայլերը, որոնք կբավարարեին Թեհրանին:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում է պետության ղեկավարի ընտրություններում:
Կադրեր են հրապարակվել բրիտանական «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Դալլասում (ԱՄՆ-ի Տեխասի նահանգ) մեկ մարդ է զոհվել, եւս առնվազն վեցը տուժել են բազմահարկ բնակելի շենքի վրա աշտարակավոր ամբարձիչի ընկնելու հետեւանքով:
Չինաստանի Ցզիլին հյուսիսարեւելյան նահանգի «Կունգան» տնտեսական զարգացման շրջանում ածխի հանքահորի փլուզման զոհ է դարձել ինը մարդ, եւս 10 հոգի վիրավորվել է:
Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների՝ հունիսի 9-ին Թբիլիսիի Մթածմինդայի ընտրատարածքում կայացած երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն։
Հոնկոնգի կենտրոնում հունիսի լույս 10-ի գիշերը ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:
Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Eurostat) տվյալներ է հրապարակել Եվրոպայում բազմազավակ ընտանիքների ցուցանիշների մասին: Պարզվել է, որ Թուրքիան Եվրոպայի մասշտաբով ամենից շատ բազմազավակ ընտանիքներ ունեցող երկիրն է:
Մի շարք ռուս լրագրողներ, հաղորդավարներ, երաժիշտներ, կինեմատոգրաֆի ներկայացուցիչներ և այլք տեսաուղերձներ են հղել ի աջակցություն բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով հայտնի լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ում Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ներում է շնորհել կամ կրճատել 691 դատապարտյալների բանտարկության ժամկետները, հայտնում է Համենեիի կայքը։