
Մախաչկալայում պայթյուն է տեղի ունեցել լցանավի վրա. կան զոհեր

Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորռեչֆլոտի» մամուլի ծառայությունում:
«Երկու մարդ զոհվել է, մարմինները գտնվել են, երկուսը հիվանդանոցում են, մեկն առայժմ անհայտ կորած է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ընդհանուր առմամբ լցանավում եղել է 12 մարդ:
«Ռոսմորռեչֆլոտ»-ում հավելել են, որ պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այրվում է լցանավի բնակելի մասը: «Հրդեհն առայժմ մեկուսացված չէ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են մարել կրակը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ-ի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարավային քննչական վարչության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է երեք մարդ: «Կատարում ենք սուգում, երեքը տուժել են:
Մեքենայական բաժանմունքում լսված թրխկոցին հաջորդել էբռնկումը»,- ասել է զրուցակիցը: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ պայթյունը տեղի է ունցել նավթի վերամղման ժամանակ: