
Զուրաբիշվիլին կոչ է արել արևմտյան երկրներին՝ ՌԴ-ի հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը

Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին AP գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր չունեմ, սակայն, ըստ իս, պարզ է, որ Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը՝ փոքր-ինչ այլ կերպ, բայց զուգահեռ ռեժիմով»,-ասել է Զուրաբիշվիլին: Նա նաեւ կոչ է արել արեւմտյան երկրների ղեկավարներին՝ ՌԴ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը:
Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ Եվրամիությանը մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել է, որ Վրաստանն ու Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը