Բաժիններ՝

Սիրիա է վերադարձել ավելի քան 256 հազար փախստական

Ավելի քան 256 հազար փախստական էՍիրիա վերադարձել Լիբանանի եւ Հորդանանի հետ սահմանով: Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Լիբանանի եւ Հորդանանի իշխանությունների հետ Սիրիայի ղեկավարության հետեւողական համատեղ աշխատանքը կայուն դրական արդյունքներ է բերում երկիր քաղաքացիների վերադառնալու գործում:

Կոորդինացված ջանքերի շնորհիվ այսօրվա դրությամբ հորդանանա-սիրիական եւ լիբանանա-սիրիական սահմանի անցակետերով հայրենիք է վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետության ավելի քան 256 հազար քաղաքացի»,-ասել է նա՝ ՍԱՀ-ի տարածք փախստականների վերադարձի հարցերով Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական կոորդինացիոն շտաբների համատեղ նիստի ընթացքում: Գեներալը նշել է, որ վերջին ժամանակներս վերադարձողների հոսքն ավելացել է եւ կազմել օրական մոտավորապես 2 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս