
Մոլդովայի Դեմկուսի փոխնախագահը հրաժարվեց թողնել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը

Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպը հրաժարվել է վայր դնել երկրի վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները եւ հունիսի 10-ին գումարել է կառավարության նիստ։
«Այսօր նիստ անցկացրեցի բոլոր նախարարների, պետական քարտուղարների, գործակալությունների եւ պետական հիմնարկությունների ղեկավարների հետ՝ քննարկելու համար կառավարության աշխատանքը ներկա քաղաքական իրավիճակում: Գոյություն ունեն երկրի Սահմանադրություն եւ օրենքներ, որոնցով մենք ղեկավարվում ենք մեր գործունեության մեջ,- հունիսի 10-ին գրել է քաղաքական գործիչը Facebook-ում:
Նա պետական պաշտոնյաներին կոչ է արել աշխատելու բնականոն ռեժիմով, որպեսզի քաղաքացիները չտուժեն քաղաքական ճգնաժամից, որը կարելի է հաղթահարել «քաղաքական ուժերի երկխոսությամբ»: Ֆիլիպը նիստն անցկացրել է կառավարության շենքում, որը շրջապատված է ոստիկանության աշխատակցների կողմից:
Միեւնույն ժամանակ խորհրդարանի կողմից վարչապետ նշանակված Մայա Սանդուն խորհրդարանի շենքում անցկացնում է նախարարների նոր կաբինետի նիստ, որը քննարկում է ուժային կառույցների ներկայացուցիչների պաշտոնաթողությունները, հաղորդել է ՏԱՍՍ-