
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել հունական Լեսբոս կղզու մոտ

Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել հունական Լեսբոս կղզու մոտ, զոհվել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Աթենքի AMNA նորությունների գործակալությունը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունիսի 11-ին ժամը 7:00-ին: Փրկվել է 58 մարդ, նրանց տեղափոխում են Միտիլինի նավահանգիստ:
Ներկայում շրջանը պարեկում են Հունաստանի առափնյա պահպանության եւ սահմանների պահպանության եվրոպական գործակալության՝ Frontex-ի նավերը, ինչպես նաեւ մեկ ուղղաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: