
Սոցցանցում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հերթական մարդն է բերման ենթարկվել

Թուրքիայի Մուղլա նահանգի Յաթաղան շրջանում հանրապետական դատախազությունը հերթական հետաքննությունն է սկսել՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմքով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Քաղաքացի Ա․Բ․Յ․-ն ժանդարմերիայի ներկայացուցիչների կողմից առավոտյան բերման է ենթարկվել իր տնից։
Սոցցանցերում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ վիրավորական հրապարակում կատարելու մեղադրանքով ձերբակալված քաղաքացին ցուցմունք է տվել: