Բաժիններ՝

Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը

Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը: Այդ մասինհայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Հրաբխագիտության ազգային գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հունիսի 9-ին հրաբուխն արտանետել է յոթ կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն: Շիկացած հրաբխային մոխրի ամպը շարժվել է խառնարանից 3,5 կիլոմետր դեպի հարավ-արեւելք եւ երեք կիլոմետր դեպի հարավ:

Ինչպես հայտնել է արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների հաղթահարման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն, հրաբխի լանջի շրջակայքում ապրող մարդկանց հորդորել են դիմակներ կրել, երբ մոխիրն սկսել է նստել գետնի վրա:

Ինչպես հայտնել է Jakarta Post հրատարակությունը, հունիսի 9-ին հազարավոր զբոսաշրջիկներ հեռացել են Հյուսիսային Սումատրայի նահանգի Կարո օկրուգի Բերասթագի քաղաքից, որը գտնվում է հրաբխից մոտավորապես 23 կիլոմետր հեռավորության վրա:

Սինաբունգ հրաբուխը ծովի մակարդակից բարձր է 2460 մետր: Գրեթե 400 տարվա ընթացքում առաջին ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին, այնուհետեւ մոխրի արտանետումները կրկնվել են 2013 թվականին եւ 2014 թվականի սկզբին: Ժայթքում է գրանցվել 2014 թվականի ամռանը: 2015 թվականի հունիսին ակտիվացած հրաբխի մերձակա շրջանից տարհանվել է շուրջ 6 հազար մարդ: 2018 թվականի փետրվարին հրաբուխն արտանետել է հինգ կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս