«Դուշանբեի պայմանավորվածությունները փոշիանում են»
«Համաձայն եմ ՀՀ վարչապետի հնչեցրած այն մտքին, որ հարկավոր է հետաքննական մեխանիզմների ներդրման հարցում հաստատակամ քաղաքականություն վարել, քանի որ Դուշանբեի պայմանավորվածությունները փոշիանում են։
Պատժիչ գործողություններ շփման գծում իրականացնում են բոլոր կողմերը, սակայն դրանց հանրայնացումը և խրախուսումը, ամենայն հավանականությամբ, դիտարկվում է՝ որպես զսպող ակտ։ ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարի ամիսներ առաջ արած հայտնի հայտարարություններից հետո կանխատեսելի էր, որ հակառակորդին զսպելու քաղաքականության գլխավոր բեռը ստանձնում է ՀՀ ՊՆ-ն, քանի որ արտաքին քաղաքականությունը համակարգող գերատեսչությունը զբաղված է բանակցություններով և մարդասիրական ծրագրերով, որոնք, ինչպես հայտարարվում է, պետք է ծառայեն կողմերի միջև անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և սահմանին վերջին զարգացումներին։ Նա նշել է, որ կանխատեսելի էր՝ առանց բանակցային սեղանին լուրջ համաձայնությունների՝ իրավիճակը շփման գծում խաղաղ երկար ժամանակ չի պահպանվելու, հատկապես, երբ չհաջողվեց նաև առաջընթաց արձանագրել մեխանիզմների ներդրման հարցում։
«Ավելին, վերջին շրջանում շփման գծում փոփոխված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ Դուշանբեի պայմանավորվածությունները՝ օպերատիվ կապի և իրավիճակը վերահսկելու շուրջ, չեն օգնում, չեն գործում, պատահելու են սադրանքներ, ուստի ավելի գործուն մեխանիզմների կարիք կա, որոնք կվայելեն բոլոր կողմերի և միջնորդների վստահությունը։ Պետք է նաև հաշվի առնել, որ նման խրախուսումները ներքին և արտաքին լսարաններում տարբեր արձագանքներ են ստանում։ Բացասական արձանագրումն այն է, որ չի հաջողվում դրական հանգրվանի հասնել բանակցություններում, և իրավիճակը բավականին վտանգավոր է»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: