Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում անվանի հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես է բացելու:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատների թվից հեռուստաբանավեճերի մասնակիցների մեծ մասն հանդես է եկել միջուկային խնդրի շուրջն Իրանի հետ գործարքի պաշտպանությամբ, նրանցից երեքը խիստ քննադատության են ենթարկել Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ընթացիկ ուղեգիծը: Բանավեճը կայացել է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), հեռարձակումը վարում էր NBC հեռուստաալիքը:
Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 27-ին հրաժարվել է ձերբակալել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկանոր Մելիային, որը մեղադրվում է հունիսի 20-ի անկարգությունների կազմակերպման մեջ:
Այս տարեշրջանում երրորդ թայֆունն է հունիսի 27-ին սկզբնավորվել Ճապոնիայի Սիկոկու կղզու Մուրոտո թերակղզու շրջանում, որը շարժվում է երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին սկսվում է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը:
«Մենք քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ. դրանք կառուցված են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում, երբ մենք ունեինք շփման գծում լարվածության որոշ աճ և, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանդիպման վրա»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը հունիսի 28-29-ին տեղի է ունենալու Օսակայում:
Հնդկաստանի ազմաօդային ուժերի Jaguar կործանիչ-ռմբակոծիչի օդաչուն թռչնի հետ բախվելու պատճառով Ամբալա քաղաքի վրա է նետել վարժական ռումբերն ու վառելիքի բաքերը, ինչը նրան օգնել է հաջողությամբ իջեցնելու ինքնաթիռը:
Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն մտադիր չեն վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում այն բանից հետո, երբ օգոստոսի 2-ին ավարտվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների արգելման մասին պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողությունը:
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Թել Ավիվի մերձակա Դավիթ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի շրջանում GPS համակարգի՝ վերջին շաբաթներին արձանագրված աշխատանքի խափանումների համար:
«Նախագահ Իլհամ Ալիև. «Պատերազմը դեռ ավարտված չէ, և դրա համար էլ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել հայրենի հողը զավթիչներից»։
Հունիսի 26-ին 75 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Մաքս Ռայթը: Այդ մասին:
«Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ։ Դրա համար էլ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը»,- հայտարարել է նախագահ Ալիևը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիայի Օսակա քաղաք, որտեղ հունիսի 28-ին եւ 29-ին տեղի կունենա «Մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովը, բայց այս անգամ՝ առանց տիկնոջ՝ Մելանյայի, այլ դստեր՝ Իվանկա Թրամփի ուղեկցությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանական կողմն արդեն տարիներ շարունակ զիջումների է գնում ու Հայաստանի հետ վարում է հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններ:
United Airlines ավիաընկերությունը Boeing 737 MAX-ի թռիչքների արգելքը երկարացրել է մինչեւ սեպտեմբերի 3-ը, ինչի հետեւանքով 1,3 հազար չվերթ կչեղարկվի հուլիսին, 1,9 հազար չվերթ՝ օգոստոսին:
Իսպանիայի հյուսիս-արեւելքի Տարագոնա նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն) մոլեգնող ուժգին հրդեհը 4 հազարից մինչեւ 5 հազար հեկտար անտառէ ոչնչացրել:
Վաշինգտոնը պետք է «նոր առաջարկություն» անի Փհենյանին, եթե ցանկանում է հասնել ԿԺԴՀ-ի հետ միջուկազերծման հարցերի շուրջը երկխոսության վերսկսման:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ամենամյա ելույթը երկրի խորհրդարանում անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձել է հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» զեկույցին:
Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի՝ հունիսի 27-ին կայանալիք ընտրությունների հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 27-ին ձայների մեծամասնությամբ որոշել են անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ պետության ղեկավարի պաշտոնում այն գործողությունների համար, որոնցում գլխավոր դատախազությունը կոռուպցիայի նշաններ է գտել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ սաստիկ դողի նոպա է ունեցել արարողական միջոցառմանը՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ:
Boeing ընկերությունն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում իր պատվիրատուների հետ կոնսուլտացիաներ է անցկացնում Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման ֆինանսական կորուստների եւ հնարավոր փոխհատուցումների շուրջ:
Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանների նոր խախտման դեպքում երկրի զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան եղավ խոցված անօդաչուի դեպքում:
Չինաստանի Հենանի նահանգիՎեյշի շրջանում պայթյուն է տեղի ունեցել Xumei Biotech Co. Ооо. կենսատեխնոլոգիական ձեռնարկությունում:
Վաշինգտոնն Իրանը ոչնչացնելու հնարավորություններ չունի առանց արգելված զենքի կիրառման, դրա վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին:
Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները հունիսի 29-ին ժամը 19:00-ին կկազմակերպեն այսպես կոչված Ազատության երթ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր Հանրապետության հրապարակից մինչեւ Ազատության հրապարակ:
Հունիսի 26-ի առավոտյան Ուլավուն հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու հարավարեւմտյան մասում: