Բաժիններ՝

«ԱՄՆ-ն այն վիճակում չէ, որ ոչնչացնի Իրանը». Զարիֆ

Վաշինգտոնն Իրանը ոչնչացնելու հնարավորություններ չունի առանց արգելված զենքի կիրառման, դրա վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են: Այս կարծիքը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է տրվել հունիսի 26-ին։

Լրագրողը խնդրել է Զարիֆին մեկնաբանել Թրամփի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը պատրաստ է հզոր պատասխան տալ Իրանին՝ ընդհուպ մինչեւ երկրի ոչնչացումը, նշել է.

«Այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի մտադրություններն, անկասկած, անօրինական են: ԱՄՆ-ն այն վիճակում չէ, որ ոչնչացնի Իրանը: Նրանք նման հնարավորություններ չունեն, չհաշված այդ նպատակով արգելված զենքի կիրառումը: Իրանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած ագրեսիվ գործողությունից, բայց մենք պատերազմի չենք ձգտում: Մենք չենք ձգտում առճակատման»:

«Գործողությունները, որոնք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ձեռնարկել է ԱՄՆ-ը, կրում էին առճակատման ու սադրիչ բնույթ, հատկապես Իրանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: Դա ԱՄՆ-ի կողմից հավելյալ վիրավորանք էր Իրանի ողջ ժողովրդին»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:

«Ես նաեւ կարծում եմ, որ նախագահ Թրամփը պետք է հիշի, որ մենք 18-րդ դարում չենք ապրում, գոյություն ունի ՄԱԿ-ի Կանոնադրությունը, եւ ուժի կիրառման սպառնալիքն անօրինական է», ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս