ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի (SNMG2) չորս նավ է մայիսի 14-ին ժամանել Վրաստանի Փոթի նավահանգիստ:
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները մայիսի 14-ին կանգնել է դատարանի առաջ Hotesur հյուրանոցային ֆիրմայի միջոցով փողերի լվացման կասկածանքով:
Հյուսիսային Կորեան սկսել է Փունգերիի իր խոշորագույն միջուկային զինափորձարանի ապամոնտաժման աշխատանքը, որը գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում:
Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59-ի:
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահի հայտարարության ընդունումը, որը դատապարտում էր պաղեստինցիների սպանությունը եւ անկախ հետաքննության կոչ անում:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Հնդկաստանի տարածքում փղերի բոլոր ժանիքները՝ փղոսկրի հիմնական աղբյուրը, ճանաչվում են հնդկական կառավարության սեփականությունը:
«Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջողված և արդյունավետ էր: Հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի Ռուսաստանում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ»:
Չինաստանն ազգային արդյունաբերության կողմից մշակված AG600 աշխարհում խոշորագույն երկէջք ինքնաթիռի մատակարարումները կսկսի 2022 թվականին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Ավստրալացի ալպինիստ Սթիվ Փլեյնը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բոլոր մայր ցամաքների ամենաբարձր լեռնագագաթները բարձրանալով ընդամենը 117 օրում:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է առաջիկայում Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն «Չեխական տուն» մշակութային կենտրոն բացելու մասին:
Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի Կանադայի Անգլիկան եկեղեցին: Այդ մասին, հայտնել է CBC News-ը:
Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածայի ցույցերի ֆոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ հայաստանյան իրադարձությունների համատեքստում անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե Իրանի դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանվում է ոչ թե իշխանություն-իշխանություն, այլ պետություն-պետություն մակարդակում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անվան պուրակ են հիմնել մայիսի 14-ին Երուսաղեմում բացման պատրաստվող ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին:
«Գազպրոմ»-ը բանակցություններ է վարում Թուրքիայի տարածքում «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի՝ ուղեգծի շուրջ:
Գազայի հատվածի սահմանին մայիսի 14-ին իսրայելացի զինծառայողների հետ բախումների զոհ են դարձել 30-ից ավելի պաղեստինցիներ, տուժել է ավելի քան հազար մարդ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։
Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվում է բողոքի մեծ ակցիաներով:
Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Մայիսի 14-ին առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին պաղեստինցիների կողմից անցկացված բողոքի ակցիայի ընթացքում:
Եվրամիությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային գործարքին առնչվող իրադրության շուրջ, որից դուրս գալու մասին որոշումը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը:
ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել Ղրիմի եւս հինգ պաշտոնյաների ներառել Ռուսաստանի համար պատրաստված սեւ ցուցակում 2018 թվականի մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ Ղրիմում քվեարկություն կազմակերպելու կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։