
Մերկելը կրկին վատ է զգացել արարողական միջոցառման ժամանակ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ սաստիկ դողի նոպա է ունեցել արարողական միջոցառմանը՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ: Համապատասխան տեսագրությունը հունիսի 27-ին տարածել է n-tv հեռուստաալիքը:
Հեռարձակումից երեւում է, որ Մերկելը, կանգնած պետության ղեկավարի աջ կողքին, նկատելիորեն դողում է, ինչպես սաստիկ սարսուռի ժամանակ: Դրանից հետո նրան ջրով բաժակ են պարզում: Կանցլերը հրաժարվում է օգնությունից, մի քանի վայրկյան անց դողը դադարում է: Համանման պատմություն էր տեղի ունեցել հունիսի 18-ին:
Ենթադրվում է, որ օրվա ընթացքում Մերկելը կմեկնի Օսակա՝ G20-ի գագաթնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: