 
                        Իրանում ավելի խիստ պատասխան են խոստացել ԱՄՆ-ին՝ սահմանի նոր խախտման դեպքում
 
                                    Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանների նոր խախտման դեպքում երկրի զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան եղավ խոցված անօդաչուի դեպքում: Այդ մասին, ինչպես հայտնել է Tasnim գործակալությունը, հունիսի 27-ին հայտարարել է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին։
«ԱՄՆ-ի համար խոցված անօդաչուն այն բանի կարեւոր ազդանշան դարձավ, որ նա չխախտի Իրանի սահմանները,-ասել է Լարիջանին:-Եթե նրանք (կրկին) դիմեն նմանօրինակ քայլի, զինված ուժերի պատասխանն էլ ավելի կոշտ կլինի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        