Boeing-ը սպասարկյալների հետ քննարկում է 737 MAX-ի պարապուրդի փոխհատուցման հարցը
Boeing ընկերությունն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում իր պատվիրատուների հետ կոնսուլտացիաներ է անցկացնում Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման ֆինանսական կորուստների եւ հնարավոր փոխհատուցումների շուրջ: Հունսի 26-ին Axios հրատարակությունում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել է Boeing-ի գլխավոր տնօեն Դենիս Մելենբերգը։
Նրա խոսքով՝ այդ «կոնսուլտացիաներն ընթանում են» եւ ներառում են կորուստների փոխհատուցման հարցը:
«Մենք կփոխգործակցենք աշխարհում մեր բոլոր սպասարկյալների հետ՝ դրությունը շտկելու համար: Ես չեմ մտնի դրա մանրամասնությունների մեջ, որովհետեւ յուրաքանչյուր սպասարկյալի հետ խնդիրը քննելու ենք անհատական կարգով»,- պարզաբանել է Մելենբերգը:
Boeing-ի ղեկավարը ճշտել է, որ կոնսուլտացիաները վերաբերում են ինչպես Boeing 737 MAX սերիայի ինքնաթիռների թռիչքների արգելման հետեւանքով ֆինանսական կորուստներին, այնպես էլ պատվիրատուներին դրանց մատակարարումների գրաֆիկի խախտման հարցերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: