«Հիշե՛ք, շաբաթ օրը երեկոյան ժամը յոթին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և կազմակերպում «Ազատության երթ» մինչև Ազատության հրապարակ». Դիգմելաշվիլի
Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները հունիսի 29-ին ժամը 19:00-ին կկազմակերպեն այսպես կոչված Ազատության երթ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր Հանրապետության հրապարակից մինչեւ Ազատության հրապարակ: Այդ մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին:
«Հիշե՛ք, շաբաթ օրը երեկոյան ժամը յոթին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում եւ կազմակերպում «Ազատության երթ» մինչեւ Ազատության հրապարակ: Հայտնեք ձեր բոլոր ծանոթներին»,- դիմել է Դիգմելաշվիլին հանրահավաքի մասնակիցներին: Հանրահավաքները Թբիլիսիում շարունակվում: Հունիսի 26-ին խորրդարանի շենքի մոտ վերստին ժողովուրդ հավաքվել:
Հանրահավաքի ներկայիս մասշտաբը զիջում է այն ցույցերին, որոնք կազմակերպվում էին առաջին օրերին: Ցուցարարները խորհրդանշորեն կարմիր ժապավեներով կապել էին իրենց մեկական աչքն՝ այդ կերպ պաշտպանություն հայտնելով այն մարդկանց, որոնք կորցրել են աչքը հանրահավաքը ցրելիս:
Այն բանից հետո, երբ հնչել է Վրաստանի օրհներգը, հանրահավաքի մասնակիցներցն օդ են նետել այդ ժապավենները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: