Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 28-ի, 40 մարդ վիրավորվել է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին ևս մեկ հանդիպում անցկացնել:
Բոլիվիայում Սալվադորի դեսպան Մադելինե Վանեսա Բրիսուելա Արեւալոն ինսուլտից մահացել է այն բանից հետո, երբ մի քանի բժշկական հիմնարկներ հրաժարվել են ընդունել նրան:
Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով:
Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 74-ի, նրանց շարքում նաև մեծ թվով երեխաներ կան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 24-ին Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Նախագահը համապատասխան գրությունն արել է Twitter-ում:
«Կարծում եմ, որ Մերկելի հանդիպումները Հայաստանում կլինեն բազմաբնույթ, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակի տպավորությունը լինի ամբողջական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը:
Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել:
Իրանը համահավասար հակամիջոցներով կպատասխանի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը փորձի արգելափակել Իրանից նավթի արտահանումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին
Եվրամիությունը հուլիսի վերջին Ժնեւում միջազգային կազմակերպությունների հետ կոնսուլտացիաներ կանցկացնի Եվրոպայում եւ դրա սահմաններից դուրս միգրանտների համար կենտրոնների ստեղծման հարցի շուրջը, հուլիսի 24-ին հայտնել է Եվրահանձնաժողովը։
Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ առեւտրական կապեր է պահպանում նավթավերամշակման արտադրանքի մատակարարումների բնագաառում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւերի խախտման:
Ադրբեջանի՝ Իսրայելից ձեռ բերված զենքերը օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է:
Հունաստանում հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 60-ը:
Եվրահանձնաժողովն առաջիկա ժամերին կակտիվացնի Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն անտառային հրդեհներով պատված Հունաստանին օգնելու համար, որտեղ արդեն շուրջ 50 մարդ է զոհվել:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Առնվազն վեց մարդ է սպանվել եւ տասը վիրավորվել Պակիստանի Փենջաբի նահանգի Չաքվալի օկրուգում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել քաղաքական հանրահավաքի մասնակիցների վրա:
Եվրոպան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափին թույլ չի տա իրեն վախեցնել ներմուծման մաքսերով:
Վիետնամում «Շոն Տին» թայֆունի առաջացրած հեղեղումներն ու տեղատարափ անձրեւները հանգեցրել են մարդկային զոհերի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել պահակային կետերի թիվը ԿԺԴՀ-ի հետ սահմանի ապառազմականացված գոտում:
Թուրքիայի խորհրդարանում հուլիսի 23-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները հարձակվել են ամբիոնից ելույթ ունեցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աhմեթ Շըքի վրա:
Աթենքի արվարձաններում բնական հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ, հուլիսի 24-ին հաղորդել է Հունաստանի ERT հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին պնդում է, որ Ռուսաստանը «երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը»։
«Ինչ լծակներով կարող են թույլ չտալ՝ չգիտեմ, եթե թույլ չտային, թույլ չէին տա նաև 2016 թվականին, ինչը նշանակում է, որ սա վերահսկելի պրոցես չէ: Այնուամենայնիվ, կանխարգելման ցանկություն Մոսկվայում ևս կա, հենց այդ պատճառով մերժվում է կարգավորման ռազմական սցենարը»:
Թայլանդի Կրաբի նահանգում անտառային տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց համազգեստը, որպեսզի բռնեն զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին անհանգստացնող վայրի կապիկներին:
Վարչապետ Փաշինյանի լրագրողների հետ ունեցած հանդիպումը շոշափեց հարցերի լայնածիր շրջագիծ։
Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է հիվանդանոցում: