Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է ժամանակավոր պաշտպանական միջոցներ ԱՄՆ-ի կողմից մետաղների մաքսերի սահմանման առնչությամբ:
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգը հուլիսի 18-ին կալանել է բալիստիկ հրթիռ, որը հուսիթ-խռովարարներն («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն) արձակել էին Եմենի տարածքից:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցությունում Brexit-ից հետո Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ տնտեսական կապերի զարգացման՝ իր պլանին չհամաձայնվողներին սպառնացել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններով:
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով իրենց պարտավորությունները:
Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ վերջերս կայացած հանդիպումը չի հանգեցնի Ռուսաստանի եւ Չինաստանի համապարփակ գործընկերության հարաբերությունների թուլացման:
2018 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը գերազանցել Է 50 հազարը, ավելի քան հազար 440 մարդ զոհվել է կամ անհայտ կորել:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին սպասում է հայկական կողմի կոնկրետ գաղափարներին և առաջարկներին, որպեսզի ՀՀ-ԵՄ հարաբերությունները և ԵՄ աջակցությունը ՀՀ-ին համահունչ լինի ՀՀ նոր իշխանությունների ակնկալիքներին:
Պետերբուրգի հյուսիսում գազի պայթյունից զոհված երկու հոգին եղել են միգրանտներ, որոնք աշխատում էին տեխնիկական գազերով բալոնների լցման կայանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անտեսե լէ այն 100-էջանոց փաստաթղթի կետերի մեծամասնությունը, որը նրա օգնականները կազմել էին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ-ի ղեկավարի հանդիպման համար, որը հուլիսի 16-ին կայացավ Հելսինկիում:
ԱՄՆ-ն ամենազգալի ավանդն է ներդնում ՆԱՏՕ-ի բյուջեում՝ վճարելով Եվրոպայի պաշտպանության 70 – 90 տոկոսի համար, եւ միեւնույն ժամանակ վնաս է կրում եվրոպացիների հովանավորական միջոցներից:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, թե Հելսինկիում իր եւ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջեւ անցկացված հանդիպումը «լավ սկիզբ» էր: Մինչեւ Պուտինի հետ հանդիպումը Թրամփն ասել էր, թե հույս ունի հաստատել «արտակարգ հարաբերություններ»:
Սլովակիայի հայտնի Dennik N պարբերականը հոդված է հրապարակել այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների վերաբերյալ:
Միջուկային հիմնախնդիրն ամենակարեւորն է արդի աշխարհում եւ այն լուծելիս անհրաժեշտ է զգուշություն դրսեւորել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին այս մասին հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի կարծիքին ամերիկա-ռուսական հարաբերությունների խայտառակ ցածր մակարդակի մասին:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Հելսկինկիի գագաթնաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ հետեւություններ», հուլիսի 17-ին հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ակնկալել, որ ԵՄ-ն Հայաստանին իր «գիրկը կառնի» միայն նրա համար, որ այստեղ իշխանություն է փոխվել, միամտություն է: Մենք դա արդեն անցել ենք»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից մեծ ռազմական գործողություններ այս իրադրությունում չեն լինի։
Չինաստանի իշխանությունները բողոք են ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) չինական արտադրանքի նկատմամբ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի պլանների պատճառով:
«Սա մեծ հաջողություն էր արտաքին քաղաքականության բնագավառում, քանի որ դրանից առաջ ռուսական վեկտորն էր գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության կենտրոնում, հիմա ԵՄ-ն է՝ իր բոլոր պլյուսներով և մինուսներով։ Ինձ համար ամենակարևորը ՆԱՏՕ-ի շրջանակներում Փաշինյանի ունեցած հանդիպումներն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:
Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների կրկնական սահմանման պատճառով:
Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թվում հայեր չկան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություններ է տեսնում ամերիկա-ռուսական հարաբերությունների բարելավման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ուրախ է ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար եւ մտադիր է նրա հետ քննարկել ՌԴ – ԱՄՆ հարաբերությունները եւ համաշխարհային հիմնախնդիրներ։
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 16-ին հայտարարել է ամբողջ աշխարհի՝ «ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Արեւելքի», բայց ոչ ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունների զարգացման կարեւորության մասին:
Ադրբեջանի իրավապահ մարմինները Սումգայիթում բողոքի ակցիաները կանխելու նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա միջազգային գագաթնաժողովներից դուրս նրա առաջին լիաֆորմատ հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող: