
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարել նոր փուլի սկիզբը Մոսկվայի և Փարիզի հարաբերություններում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը զգուշավոր ենթադրություն է արել Մոսկվայի եւ Փարիզի հարաբերություններում նոր փուլի սկսվելու մասին։
«Հնարավոր է՝ նոր պատմությունը (Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում – խմբ.) սկսվում է: Առայժմ ես զգույշ եմ, բայց հանդիպումը, որը մենք (պաշտպանության նախարար) Ֆլորանս Պառլիի հետ ունեցանք Մոսկվայում, օգտակար է Նախ, մենք որշեցինք ամրապնդել կապերը քաղաքացիական ընկերությունների միջեւ»,- ասել է Լը Դրիանը CNews հեռուստաալիքի եթերում:
Նախարարը հայտնել է որ մինչեւ տարեվերջ «մեծ տնտեսական հանդիպում կանցկացվի երկու երկրների միջեւ»: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը կայացել է սեպտեմբերի 9-ին Մոսկվայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: