Բաժիններ՝

«Իմելդա» փոթորիկը մարդկային կյանքեր է խլել Տեխասի նահանգում

«Իմելդա» արեւադարձային փոթորիկն առվազն երկու մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի Տեխասի նահանգում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Տեղի ոստիկանապետի խոսքով՝ նախօրյակին 40-50 տարեկան տղամարդը խեղդվել է՝ փորձելով բեռնատարով հաղթահարել 2,5 մետր խորությամբ ջրահոսքը:
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը տեղեկացրել էր զոհված մեկ այլ տղամարդու մասին, որը խեղդվել է իր ձիուն փրկելու փորձ անելիս:

Եղանակային պայմանների կապակցությամբ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը սեպտեմբերի 19-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգի 13 օկրուգի տարածքում: Հյուսթոն քաղաքի օդանավակայաններում ավելի քան 900 ավիաչվերթ է չեղարկվել անբերանպաստ եղանակային պայմանների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30