Բաժիններ՝

Եվրասիական մեծ գործընկերության կազմավորումը մնում է Ռուսաստանի անվերապահ գերակայությունը. Լավրով

Եվրասիական մեծ գործընկերության կազմավորման օժանդակումը բացարձակ գերակայություն է մնում Ռուսաստանի համար: Այդ մասին ասել է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մեր անվերապահ գերակայությունն է մնում Եվրասիական մեծ գործընկերության՝ Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընդարձակ ինտեգրացիոն կոնտուրի կազմավորման բնական գործընթացների օժանդակումը՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի եւ մայր ցամաքի բոլոր մյուս պետությունների մասնակցությամբ, ներառյալ Եվրամիության երկրները»,- գրել է Լավրովն «Աշխարհն ուղեխաչքում եւ ապագայի միջազգային հարաբերությունների համակարգը» հոդվածում՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի համար:

«Հետեւողական շարժումն այդ ընդհանուր ստեղծարար ուղղությամբ թույլ կտա ոչ միայն ապահովել մասնակից երկների ազգային տնտեսությունների դինամիկ զարգացումը, այլեւ անվտանգության եւ կայունության ամուր հիմքեր ստեղծել Լիսաբոնից մինչեւ Ջակարտա ընկած լայնարձակ տարածություներում»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս