
Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը. Ազգային բանկ

Զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտներն այս տարվա օգոստոսին կազմել են 396,1 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է, քան 2018 թվականի օգոստոսին: Այդ մասին ասված է երկրի Ազգային բանկի ամփոփիչ տեղեկագրում:
Նույն այդ հաշվետվության համաձայն, 2018 թվականի օգոստոսին Վրաստանի՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 442,9 մլն դոլար, եւ այդ ցուցանիշը 12,4 տոկոսով գերազանցել է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը:
Միեւնույն ժամանակ այս տարվա օգոստոսին Վրաստան է ժամանել մոտավորապես 1,3 մլն այցելու այն դեպքում, երբ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում՝ շուրջ 1,2 միլիոն:
Ազգային բանկի տվյալների համաձայն, հունվար-օգոստոսի արդյունքներով երկրի եկամուտներն զբոսաշրջության ոլորտում կազմել են ավելի քան 2,2 մլրդ դոլար, ինչը 4,1 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Ընդամենը ութ ամսվա ընթացքում Վրաստան է այցելել 6,216 մլն մարդ: Այդ ոլորտում եկամուտների նվազումը դիտվում է երկրորդ ամիսն անընդմեջ. 2019 թվականի հուլիսին կրճատումը կազմել է 13,3 տոկոս կամ 57,8 մլն դոլար, հաղորդել է Sputnik-ը:Ֆ