ԵԱՏՄ-ի երկրներն զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը: Այդ մասին ասված է «Լրացել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձում։
«Այսօր կարելի է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետություններն զգացել են ինտեգրացման դրական էֆեկտը, ընդլայնվել է նրանց փոխգործակցությունը ֆինանսաբանկային սեկտորում, տրանսպորտի, արդյունաբերության, բժշկության բնագավառում»,-ասված է Մատվիենկոյի ողջույնի խոսքում, որը Մինսկում հրապարակել է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:
Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հնգամյակին, Մինսկում անցկացվում է սեպտեմբերի 19-20-ին. միջոցառումը հավաքել է 200-ից ավելի մասնակիցների: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրն ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում եւ ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միավորման անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: