
Թրամփը հնարավոր է համարել, որ Իրանի շուրջ իրադրության կարգավորման խաղաղ ճանապարհ չգտնվի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը չկարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը եթեր է տրվել սեպտեմբերի 19-ին:
«Տեսնենք՝ ինչ կլինի: Շատ բան կարող է պատահել: Եթե խաղաղ լուծում լինի, լավ է: Հնարավոր է, որ դա չլինի»,-արձանագրել է Թրամփը: «Բայց դեռ երբեք երկիրը նման ռազմական հզորություն չի ունեցել»,-հավելելէ նա՝ խոսելով ԱՄՆ-ի մասին: Թրամփը նաեւ հնարավոր է համարել, որ «հարված հասցվի աշխարհի ամենաուժեղ զինված ուժերի կողմից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: