Բաժիններ՝

«Այսօր հաճելի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ Ձվաձև առանձնասենյակում». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:

Ավելի վաղ նախագահի գրաֆիկում այդ հանդիպումը նշված չի եղել: «Այսօր հաճելի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ Ձվաձեւ առանձնասենյակում»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: Նախագահը նաեւ զետեղել է հանդիպման լուսանկարը:
Ցուկերբերգը սեպտեմբերի 19-ին նաեւ փակ հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել է ԱՄՆ-ի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը եւ հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս