Իրաքը չի միանա ծովում անվտանգության ապահովման կոալիցիային
Իրաքը չի միանա ծովում անվտանգության ապահովման կոալիցիային եւ հանդես է գալիս դրան Իսրայելի մասնակցության դեմ: Այդ մասին հայտնել է INA գործակալութունը՝ վկայակոչելով Իրաքի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ աս-Սահաֆի հայտարարությունը:
«Իրաքը չի միանա ոչ մի ուժի, որը պաշտպանում է ջրային ուղիները նեղուցում»,-հայտարարել է աս-Սահաֆը:
Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ «Իրաքը նաեւ դեմ է դրան Իսրայելի մասնակցությանը»:
Նա հավելել է, որ Պարսից ծոցի անվտանգության պատասխանատվությունն ընկած է այն երկրների վրա, որոնք ելք ունեն ծոց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: