Բաժիններ՝

Փարիզի Վո լը Վիկոնտ դղյակից 2 մլն եվրոյի թանարժեք իրեր և կանխիկ դրամ են գողացել

Մի խումբ անհայտ անձինք սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Փարիզի հարավ – արեւելքում ներթափանցել է XVII դարի դղյակի տարածք եւ տարել 2 միլիոն եվրո ընդհանուր գումարի զարդեր եւ փող:

Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները: Դղյակի համալիրի շինություններից մեկում այդ պահին գտնվել են դրա սեփականատերերը՝ տարեց զույգ: Հափշտակիչները կապկպել են նրանց, նրանք վնասվածքներ չեն ստացել:

Ոստիկանությունը որոնում է վեց հանցագործի: Խոսքը վերաբերում է Վո լը Վիկոնտ պալատ-դաստակերտին, որն ամենամեծ մասնավոր սեփականություններից մեկն է Ֆրանսիայում: Համալիրի տարածքն զբաղեցնում է շուրջ 500 հեկտար:

Պալատը կառուցվել է 1656-ից մինչեւ 1661 թվականը Նիկոլա Ֆուկեի համար, որ ֆինանսական հարցերով էր զբաղվում Լյուդովիկոս XIV-ի պալատում: Դղյակը բաց է զբոսաշրջիկների այցելության համար: Տերերն զբաղեցնում են դղյակի համալիրի միայն մի մասը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս