ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան պլանավորում է Պարսից ծոցի պարեկումն սկսել նոյեմբերին. Kyodo
ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվող միջազգային կոալիցիան պլանավորում է այս տարվա նոյեմբերին սկսել Պարսից ծոցի պարեկումը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Kyodo-ի աղբյուրի տվյալներով, որը մասնակցել է այս թեմայով սեպտեմբերի 16-ին Բահրեյնում անցկացված կոնսուլտացիաներին, պարեկման համար գործի կդրվի 55 նավ:
Նշվում է, որ կոնսուլտացիաները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի նավի վրա, դրանց մասնակցել են 28 երկրի, ներառյալ Ճապոնիայի, ներկայացուցիչները:
Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջադրված այդ պլանի իրագործումը կարող է դժվարությունների բախվել, քանի որ կոալիցիայի մեջ մտնելու մտադրության մասին ներկայում հայտնել են միայն Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: