Բաժիններ՝

Իսրայելում «Կախոլ-Լավան»-ի առաջնորդը խոստացել է կազմել միասնության կառավարություն եւ գլխավորել այն

«Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հինգշաբթի օրը խոստացել է սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով կազմել միասնության կառավարություն եւ գլխավորել այն։

«Ես մտադիր եմ լայն լիբերալ կառավարություն ստեղծել եւ գլխավորել այն»,- հայտարարել է Գանցը Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են Իսրայելի հեռուստատեսության հիմնական ալիքները:

«Կառավարության կազմումն արդեն սկսվել է: Ես ինքս կվարեմ (կառավարությունը կազմելու շուրջը) բանակցությունները եւ չեմ ենթարկվի ճնշման»,- շարունակել է Գանցը: Սեպտեմբերի 19-ին ավելի վաղ Նաթանյահուն դիմել է Գանցին եւ նրան լայն միասնության կառավարություն ստեղծելու կոչ արել:

Վերջին տվյալներով՝ ձայների 97 տոկոսի հաշվումից հետո «Կախոլ-Լավանն» ստանում է 33 տեղ Կնեսետի 120 տեղից, «Լիկուդ» կուսակցությունը՝ 31 տեղ: Աջ կուսակցությունների դաշինքը, որոնց վրա կարող է հենվել Նաթանյահուն կոալիցիա ստեղծելու համար, կարող էխորհրդարանում 55 տեղի հույս ունենալ, իսկ կենտրոնամետ եւ ձախ կուսակցությունները՝ «Կախոլ-Լավանի» գլխավորությամբ՝ 57 տեղ, նշում է Haaretz թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս