Թեհրանը Saudi Aramco-ի վրա գրոհներին Իրանի մեղսակցության ապացույցներ է պահանջում Էր Ռիադից
Թեհրանը Էր Ռիադից պահանջում է տրամադրել այն բանի ապացույցներ, որ Իրանն է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւում: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Եթե նրանք Իրանի մեղսակցության ապացույցներ ունեն, ապա թող տրամադրեն դրանք»,-Մուսավիի խոսքը մեջբերում է Al Alam հեռուստաալիքը: Նա հավելել է, որ «Թեհրանը չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»: Սեպտեմբերի 18-ին էր Ռիադը գրոհներին մեղսակցության մեջ մեղադրել է Իրանին, ներկայացնելով մի շարք ապացույցներ, բայց խոստովանելով, որ հրթիռների արձակման վայրը մինչ այժմ չի պարզվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: