Գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականում հրապարակել է լայնածավալ մի հոդված պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին:
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է 2019 թվականին վերականգնել Դամասկոս-Հոմս եւ Հոմս-Հալեպ երկաթգիծը:
«Չմոռանաք երբեք նաև այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք»:
Վերջին շրջանում Թուրքիան բավական կոշտ ռազմական, հռետորաբանական արձագանքներ է տալիս Սիրիայի հակամարտության քրդական գործոնին, և այդ երկիրը չի թողնի, որպեսզի քրդերը շարունակեն իրենց ակտիվությունն ու առաջխաղացումն Եփրատից արևելք ընկած տարածքներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Իտալիայում այս շաբաթ հաստատված անբարենպաստ եղանակի զոհերի թիվը հասել է 16-ի:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։
Բրազիլիայի ընտրյալ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հավաստել է դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի մայրաքաղաքը որոշելու իրավունքն ունի բացառապես այդ երկրի ժողովուրդը։
Նոյեմբերի 1-ի առավոտյան տարանցիկ նավերի համար ժամանակավորապես երկկողմանիորեն փակվել է Դարդանելի նեղուցը։
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունն իր երկրի դեմ գործող միջազգային պատժամիջոցները համարել է «թշնամական ուժերի տխմար կատաղություն»:
Վրաստանը կշարունակի ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը, երբ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել Արցախի հարցում:
Ռուսաստանկը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Ասիայի տարածաշրջանում վերակառուցել լոգիստիկան եւ կգործարկեն նոր միջազգային փոխադրամիջանցք, որը կդառնա Սուեզի ջրանցքի այլընտրանքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցների մասին:
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման դեպքին:
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ հարցին։
CNPC Bohai Drilling Engineering Company Limited-ի գլխավոր տնօրեն Չժոու Ցզունցյանն ինքնասպանություն է գործել:
Թուրքիայի Մարդինի նահանգում խոշոր ահաբեկչության փորձ է կանխվել:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության հանգամանքների վերաբերյալ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի մի խումբ անդամներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի կնքման բանակցությունները, որը Միացյալ Նահանգների ընկերություններին թույլ կտա մասնակցել թագավորության տարածքում ատոմակայանի կառուցմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ պայմանավորվել է, որ ֆինանսական ծառայութ5ուններ մատուցող բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո մուտք կունենան եվրոպական շուկաներ:
Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի:
Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել:
Վրաստանը կշարունակի եվրատլանտյան ինտեգրացման քաղաքականությունը:
Փրկարարները նոյեմբերի 1-ին ջրից դուրս են բերել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչը, որը կործանվել է Ճավայի ծովի երկնքում:
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները սկսած նոյեմբերի 1-ից դադարեցրել են միմյանց նկատմամբ բոլոր թշնամական գործողությունները սահմանի երկարությամբ՝ ցամաքում, ծովում եւ օդում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին «խելացնոր քաղաքականություն» է որակել այն բանի հիման վրա ամերիկյան քաղաքացիության տրամադրման իրավունքը, որ մարդը ծնվել է Միացյալ Նահանգների տարածքում, ինչը երկրի բյուջեի վրա տարեկան միլիարդավոր դոլարներ է նստում:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին երկարացրել է այն արգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա: