Բաժիններ՝

Թրամփը Բլումբերգին նվազ վտանգավոր ախոյան է համարում, քան Սանդերսին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 11-ին Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է, որ 2020 թվականի ընտրությունների ընթացքում ավելի հաճույքով կմրցակցեր Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի, քան Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի հետ:

«Անկեղծ ասած, ես կգերադասեի պայքարել Բլումբերգի, քան Բեռնի Սանդերսի դեմ, որովհետեւ Սանդերսն իրական կողմնակիցներ ունի,- մեջբերում է Թրամփի խսքը The Hill թերթը:- (…) Ես սարսափելի եմ համարում այն, ինչը նա (Սանդերսն) ասում է, բայց նա կողմնակիցներ ունի: Իսկ Բլումբերգը պարզապես (նախագահության) ճանապարհ է գնում իր համար»:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ արտահայտվել է՝ Դեմոկրատական կուսակցությունից եւս մեկ թեկնածուի՝ Ջոզեֆ Բայդենի վերաբերյալ: Նա, մասնավորապես, քննադատել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահի նախընտրական արշավը՝ նրան բնութագրելով որպես «վրիպում» եւ «փնթփնթոց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829