ԱՄՆ-ը ՉԺՀ-ի այն քաղաքացիներին, որոնց ինքը համարում է Չինաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցներ եւ վարձու ցանցահեններ, մեղադրում է հետախուզական տեղեկատվության, մտավոր սեփականության եւ ավիացիայի բնագավառի առեւտրական գաղտնիքների գողության մեջ:
Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում անցկացվել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը:
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում ուղղաթիռի կործանման հետեւանքով, աղետի պատճառները ճշտվում են:
Եվրամիությունն ուշադիր հետեւում է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին՝ կապված ենթադրյալ հարձակման հետ, որը Դանիայի տարածքում փորձել են կազմակերպել իրանական հատուկ ծառայությունները:
ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի զինված ուժերը հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի տարածքում սկսել են Keen Sword խոշորամասշտաբ զորավարժությունները՝ բանակային ստորաբաժանումների, օդուժի եւ ռազմածովային ուժերի նավերի ներգրավմամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ նորվեգացի դիվանագտ Հեյր Պեդերսենը կզբաղեցնի Սիրիայի խնդրով կազմակերպության հատուկ դեսպանորդի պաշտոնը՝ փոխարինելով նոյեմբերի վերջին հեռացող Ստաֆան դե Միստուրային: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Իրենց անունները չնշելու պայմանով մի քանի դիվանագետներ ասել են, որ Պեդերսենի թեկնածությունը ոչ պաշտոնապես ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների պաշտպանությունը: «Ընդունելով որոշումը, […]
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում երկու մարդ է զոհվել, եւս մեկը՝ տուժել թրեյլերների հավաքակայանի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարել է աշխատանքի արտակարգ ռեժիմի անցնելու մասին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի եւ իշխանության «Ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության հնարավոր վերադարձի առնչությամբ:
Երուսաղեմի գործերի, շրջակա միջավայրի եւ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի նախարար Զեեվ Էլկինը հոկտեմբերի 31-ին ընդունել է պարտությունը Երուսաղեմի քաղաքագլխի ընտրություններում:
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, բրիֆինգում հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար կշարունակի պայքարել ընտրությունների երկրորդ փուլում։
Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Հադի Թյաջանթոն հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերվել է երկրի ափերի մոտ կործանված ինքնաթիռի ֆյուզելաժի տեղադրությունը:
Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Amazon առեւտրական ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել է միանգամից 19,2 մլրդ դոլարով:
Մեքսիկայի քաղաքացիները դեմ են արտահայտվել երկրի մայրաքաղաքի հարեւանությամբ նոր օդանավակայանի կառուցմանը, որի նախագիծն արդեն իրագործվում է 2015 թվականից։
Amazon.com Inc ինտերնետ-մանրավաճառի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան 150 միլիարդ դոլար կարողությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 31-ը քաղաքական կազմակերպություններին աջակցելու համար ընդհանուր առմամբ ծախսել է 10,2 միլիոն դոլար:
Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության և հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսները կիսվեցին իրենց մտահոգություններով ու կարծիքներով այս առիթով:
«ԱՄՆ-ն ԼՂ հակամարտության գոտում չի մրցակցելու Ռուսաստանի հետ, բայց փորձելու է ամրապնդել իր ներկայությունը՝ որպես համանախագահ երկիր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը:
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան Հայաստանում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Հատկապես զգայուն են ընդունվել Բոլթոնի հայտարարությունները՝ Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան ռազմատեխնիկա վաճառելու արգելքի հանման վերաբերյալ։
2016 թվականին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարել, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրարշավին:
«Հուսանք, որ այն բացը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, կարող է լրացվել նաև՝ շնորհիվ քաղաքական համակարգերի զարգացման և երկու երկրների ասոցիացման»,- ասաց Ցինցաձեն:
2017թ․ աշխարհի միլիարդատերերի ցանկում Թուրքիայից 7 նոր անուն է տեղ գտել։ Առնվազն 1 մլրդ դոլար ունեցող 36 թուրք միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 64․7 մլրդ։ Այս մասին հայտնի է դարձել Շվեյցարական բանկի և «PwC» միջազգային աուդիտորական ընկերության հրապարակած «Billionaire Insights 2018» զեկույցից։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի շարժական հեռախոսը գաղտնալսել են, ուստի ապարատը հարկադրված կփոխեն:
Բացի 9 զոհերից` 4 մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ, ևս մեկն անհետ կորել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի գրաֆիկի չի հետեւում եւ ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան նախքան ինքը Միացյալ Նահանգների ցանկացած այլ ղեկավար:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն անցած շաբաթվա ընթացքում ընկել է 4 տոկոսային կետով՝ մինչեւ 40 տոկոս:
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։
«Չնայած՝ արդեն 6-րդ անգամ Իրանը մասնակցում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցկացվող այս եռակողմ հանդիպմանը և ստորագրում է նաև այդ հանդիպման վերջնարդյունքում ձևավորվող հայտարարության տակ, բայց, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել այն չեզոք դիրքորոշումը, որն ունեցել է մինչ այժմ»:
Ստամբուլում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի, և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ մամուլի ասուլիս ժամանակ Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան միշտ պաշտպանել է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
2019 թվականին շրջանառության մեջ կդրվի հուշադրամ՝ նվիրված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն:
Երեքշաբթի օրը, Ստամբուլում, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նիստի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն, ըստ parstoday.com-ի՝ ասել է. «Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի որոշումը հակասում է միջազգային օրենքներին և ցավոք այս օրինազանց երկիրը ուզում է պատժել օրենքին հավատարիմ երկրներին»: