![](/banners/BeFunky-design.jpg)
Կարսում սաստիկ ցրտի հետևանքով քաղաքացին վերածվել է «ձնեմարդու»
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/oguzhan_2020_subat_mani.jpg)
Թուրքիայի արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է: Մասնավորապես Կարսում փետրվարի 11-ին օդի ջերմաստիճանը հասել է մինուս 29-ի: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կարսի բենզալցակայաններից մեկի աշխատակից Ահմեթ Քայան վաղ առավոտյան ոտքով գործի գնալիս 7կմ քայլելուց հետո իր իսկ բնորոշմամբ վերածվել է «ձնեմարդի»: Սառցակալել են նրա հոնքերը, թարթիչներն ու բեղերը:
«Ձնեմարդ եմ դարձել, այսպիսի պայմաններում եմ փող աշխատում: Դե արի ու դիմացիր այս աղետին»,-ասել է Ահմեթ Քայան լրագրողի հետ զրույցում:
«Սառցակալած» քաղաքացու լուսանկարը հայտնվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում և ակտիվորեն քննարկվում է լրատվական տիրույթում: