Բաժիններ՝

ՉԺՀ-ում ձեռնարկություններն իրենց կարողություններն արդիականացնում են բժշկական դիմակներ արտադրելու համար

Չինաստանի որոշ ձեռնարկություններ, ներառյալ ավտոմեքենաներ, մանկական ապրանքներ, դեղագործական պատրաստուկներ արտադրողները, ձեռնամուխ են եղել բժշկական դիմակների արտադրության, որոնց պահանջարկը ՉԺՀ-ում չափազանց մեծ է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի պայմաններում: Փետրվարի 11-ին այդ մասին հաղորդել է China Daily թերթը։
Հրատարակության տվյալներով՝ այդ ընկերությունները կա՛մ նոր արտադրական գծեր են գնում, կա՛մ ժամանակավորապես վերափոխում են իրենց այն գծերը, որոնք բավարարում են պահանջներին:

Այսպես, Harbin Pharmaceutical դեղագործական ընկերությունը ձեռք է բերել N95 տիպի պաշտպանադիմակների արտադրության երկու գիծ: Ինչպես սպասվում է, արտադրությունը կսկսվի փետրվարի 17-ին, թողարկման ծավալը կկազմի օրական 20 – 30 հազար դիմակ:

Չինաստանի հարավի Լյուչժոուում գտնվող SGMW ավտոարտադրողը՝ General Motors-ի, Չինաստանի SAIC Motor-ի եւ Liuzhou Wuling Motors-ի համատեղ ձեռնարկությունը, կվերափոխի 12 սեփական արտադրական գծեր 2 հազար քառակուսի մետր մակերեսով արտադրամասում՝ դիմակների թողարկման համար: Ինչպես ճշտում է հրատարակությունը, արտադրության օրական ծավալը կարող է հասնել 1,7 միլիոն հատի, ինչն զգալի չափով կթեթեւացնի բժշկական ապրանքների պակասը Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանում, որտեղ գտնվում է գործարանը:

Ֆուցզյանի արեւելյան նահանգում մանկական չոչաշորեր արտադրող DaddyBaby-ն նույնպես արտադրության սեփական գծերը վերակառուցում է դիմակներ արտադրելու համար եւ արդեն փետրվարի կեսերին կպատրաստի օրական մեկ միլիոն միավորից ավելի արտադրանք:

«Մինչեւ փետրվարի 14-ն արտադրական գծերը կկարողանան ապահովել օրական շուրջ 1,4 միլիոն դիմակ, մարտ ամսվա վերջին այդ ցուցանիշը կարող է հասնել 3,5 միլիոնի»,- մեջբերում է անում թերթն ընկերության գլխավոր տնօրեն Լին Յանտինի խոսքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս