Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռը՝ Փիթեր Ֆիլիպսը, բաժանվում է կնոջից

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ թոռը՝ Փիթեր Ֆիլիպսը, եւ նրա կինը՝ Օթեմը, հայտարարել են, որ բաժանվում են 12 տարվա ամուսնությունից հետո։

Նրանք եկել են այն եզրակացության, որ դա լավագույն ուղին կլինի իրենց երկու զավակների եւ բարեկամությունը պահպանելու համար: Ամուսնալուծվելու եւ երեխաներին համատեղ դաստիարակելու որոշումն ընդունվել է երկար ամիսներ տեւած քննարկումներից հետո, ու թեեւ վշտալի է, այն ընդունվել է բարեկամական հիմքի վրա: Զույգի գլխավոր գերակայությունը մնալու է իրենց աննման դուստրերի՝ Սավաննայի եւ Այլայի բարօրությունն եւ դաստիարակությունը»,-ասված է զույգի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանում իրադրությունը, սակայն կարելի է ենթադրել, թե լուրը որքան կվշտացնի թագուհուն: Փիթեր Ֆիլիպսը, որը, ըստ որոշ տվյալների, թագուհու սիրելի թոռն է, ամուսնալուծության մասին հայտարարել է թագավորական ընտանիքի համար առանց այդ էլ չափազանց ծանր ժամանակաշրջանում՝ թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամի կարգավիճակից նրա քեռորդու՝ արքայազն Հարրիի՝ հրաժարվելուց եւ նրանց քեռու եւ հորեղբոր՝ արքայազն Էնդրյուի՝ թագավորական պարտականությունների կատարումն անժամկետ կասեցնելու մասին հայտարարելուց շատ չանցած, որը խառն է եղել անչափահասների առեւտրի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինի շուրջ ստեղծված սկանդալին: Գործարար Փիթեր Ֆիլիպսը թագուհու եւ Էդինբուրգի դուքսի միակ դստեր՝ արքայադուստր Աննայի ավագ որդին է. նա 15-րդ տեղն է զբաղեցնում գահաժառանգության հերթում:

Ինչպես եւ նրա քույրը՝ Զառան, նա տիտղոս չունի եւ ազատված է թագավորական պարտականությունների կատարումից: Կանադուհի Օթեմ Քելլի հետ Ֆիլիպսն ամուսնացել է 2008 թվականին: Նրանց դուստրերը ինը եւ յոթ տարեկան են: Ամուսնալուծությունները թագավորական ընտանիքում հազվադեպ չեն: Եղիսաբեթ Երկրորդի չորս զավակներից երեքն ամուսնալուծվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս