Բաժիններ՝

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորումը Իդլիբի ապաէսկալացման գոտում իրադրության սրվելու համատեքստում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ խոսակցությունը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, նախեւառաջ ապաէսկալացման Իդլիբի գոտում իրադրության սրվելու համատեքստում: Նշվել է առկա ռուս—թուրքական պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարեւորությունը, ներառյալ Սոչիի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան գերատեսչությունների գծով լրացուցիչ շփումների անցկացման շուրջ: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ կոչ է արել Պուտինին՝ ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբի նահանգում եւ մինչեւ փետրվարի վերջը հետ քաշվի թուրքական հսկիչ կետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական հարվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս