Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով:
Չինաստանում փետրվարի 14-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 63 հազար 851, մահացու վախճան է արձանագրվել 1380 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ:
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը: Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մերապի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Ճավա կղզում:
Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը։
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը, որն անցյալ շաբաթ է բացվել Նիսում, ենթարկվել է վանդալների հարձակմանը:
Ավելի քան 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Հայ-գերմանական հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, սակայն այն շարունակում է չօգտագործվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս օրակարգին:
ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի բռնկման ժամանակամիջոցում Չինաստանի եւ մյուս երկրների միջեւ օգտագործվող միջազգային ավիացիոն երթուղիների թիվը կրճատվել է 67 տոկոսով:
Այս իրավիճակում միամիտ կլիներ, որ ՀՀ ղեկավարությունը ԵՄ-ն դիտարկեր և համարեր այնպիսի կառույց, ինչպիսին այն 1990-ական թթ. Էր, և մտածեր, որ Արևմուտքը կօգնի: Արևմուտքը, որն այսօր խնդիրներ ունի և խնդիրներ է հարուցում, նման Արևմուտքից աջակցություն անհնար է ակնկալել: Հայաստանը ստիպված է շարունակել այն քաղաքականությունը, որը կարող է և որը հնարավոր է, այսինքն՝ այն, ինչ արել է իր ողջ պատմության ընթացքում, պահպանել հարաբերություններ Արևմուտքի հետ, բայց շարունակել և պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ:
Հոնկոնգի հասարակայնությունը մայրցամաքային Չինաստանին 1 մլրդ յուանի (ավելի քան 143 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն է տրամադրել COVID-2019 վիրուսի դեմ պայքարելու համար:
Պայթուցիկ նյութով հերթական ծանրոցն է պայթել Ամստերդամում:
Կորոնավիրուսի տարածման հետեւանքների ստույգ տնտեսական կանխատեսումն այժմ պատկերացնել հնարավոր չէ, առայժմ հայտնի չէ, թե որքան երկար կշարունակվի համաճարակը, եւ ինչպիսին կլինի դրա մասշտաբը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում:
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Բեռլինում մեկնարկեց աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Իրանի կառավարությունը հերքել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը։
Չինաստանի Հուբեյի նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն եւս մեկ հիվանդանոց COVID-19 վիրուսով վարակվածների բուժման համար:
Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2001թ․ ծնված Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) և ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի (Rəşad Əkbərov) մահվան մասին։
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին կքննարկի և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան եւ Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը բացառված է:
Փետրվարի 13-ին ծխամշուշը Պեկինում հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի:
Ուկրաինայում փետրվարը հայտարարվել է «Խոջալուի ամիս»՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ադրբեջանական համայնքի կազմակերպմամբ: Այս առնչությամբ ձևավորվել է ադրբեջանական քարոզչական կամպանիա՝ «Արդարություն Խոջալուի հարցում» կարգախոսով, որի շրջանակում լինելու են երթեր, ակցիաներ, բաժանվելու են բուկլետներ՝ Խոջալուի «ցեղասպանության» մասին, կազմակերպվելու են նաև սեմինարներ:
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ է արձանագրվել:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: