Կորոնավիրուսի զոհերի թիվը ավելանում է. նոր տվյալներ
Չինաստանում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 44,6 հազարը, 1113-ը մահացել են, առողջացել են 4740-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Փետրվարի 11-ին գերատեսչությունը հայտնել էր ավելի քան 42,6 հազար ախտահարվածների, 1016 զոհերի եւ 3996 առողջացածների մասին: Նորացված տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է 2,49 տոկոս:
Տարածաշրջանների թվում վարակվածների քանակով առաջին տեղն զբաղեցնում է Հուբեյի նահանգը, որտեղ արձանագրված է 33,3 հազար ախտահարված, նրանցից 1068-ը մահացել են, ապաքինվել է 2639 մարդ: Պեկինում վարակվածների թիվը կազմում է 342, նրանցից 48-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մահացել են երեքը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում բժիշկների հսկողության տակ է գտնվում ավելի քան 185 հազար բնակիչ, որոնք սերտ շփում են ունեցել ախտահարվածների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: