Բաժիններ՝

Դատարանը բեկանել է Արգենտինայի փոխնախագահ Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման որոշումը

Արգենտինայի վճռաբեկ դատարանը բեկանել է մինչեւ կոռուպցիայի գործի քննության ավարտը պետության փոխնախագահ եւ նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման անհրաժեշտության մասին որոշումը: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել է Արգենտինայի La Nacion թերթը։

Թերթի տվյալներով՝ դատավորները բավարար հիմքեր չեն տեսել համարելու, որ նախկին նախագահը կարող է փախչել երկրից կամ փորձել արգելք հարուցել իր նկատմամբ հետաքննությանը:
Ավելի վաղ դատարանը բեկանել էր Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման որոշումն ահաբեկչական գործողության հետաքննության խոչընդոտման գործի քննության շրջանակում:

Պետության նախկին ղեկավարին, որը 2017 թվականի դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերը սենատորի պաշտոն է զբաղեցրել, կալանքից պաշտպանել է խորհրդարանական անձեռնմխելիությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս