Բաժիններ՝

Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիա. Sky News Arabia

Փետրվարի 12-ին Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրա տվյալներով՝ թուրքական նոր համալրումը լուսաբացին հատել է սիրիական սահմանը եւ առաջ շարժվել Հալեպի նահանգի արեւմտյան շրջանների ուղղությամբ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, թուրք զինվորականներն ստեղծում են հսկողության նոր կետ, որը կտեղավորվի Աթարիբ եւ Էլ-Ջինա բնակավայրերի միջեւ ձգվող ճանապարհին: Փետրվարի 8-ին Անադոլու գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից դեպի սիրիական սահման է ուղարկվել 300 բեռնատարներից ու զրահամեքենաներից բաղկացած շարասյուն:

Նրա տեղեկությունների համաձայն, թուրքական ուժերի փոխադրում է իրականացվում վերջին մի քանի օրվա ընթացքում: Փետրվարի 11-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ թուրքական կողմը խախտում է արաբական հանրապետության ինքնիշխանությունը՝ «լրացուցիչ ուժեր տեղաբաշխելով Իդլիբի ու Հալեպի նահանգներում, ինչպես նաեւ հարվածներ հասցնելով սիրիական տարածքներին, որտեղ կան խաղաղ բնակիչներ, եւ մի շարք ռազմական օբյեկտների»:

Դամասկոսում պնդում են, որ Անկարայի գործողություններն ուղղված են «ելուզակային կազմավորումներին փրկելուն», որոնք պարտություն են կրում սիրիական բանակի հարձակման հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս