Բաժիններ՝

Նիդեռլանդներում երկու ռումբ է պայթել ծանրոցներում

Նիդեռլանդների Կերկրադե եւ Ամստերդամ քաղաքներում փետրվարի 12-ի առավոտյան պայթել են փոստային առաքումներում թաքցված ռումբեր: Այդ մասին հայտնել է Նիդեռլանդների հանրային հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության նախնական տվյալները: Ոչ ոք չի տուժել։

Կերկրադեում ծանրոցը պայթել է փոստային ընկերության տեսակավորման կետում: Այնտեղ տարահանում են իրականացրել:

Ամստերդամում պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը ութից քիչ առաջ՝ քաղաքի արեւմտյան մասի գրասենյակային շենքի փոստային հարկաբաժնում:

Դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին Ամստերդամում, Ռոտերդամում, Ուտրեխտում եւ Մաաստրիխտում ռումբերով եւ սպառնալիքներ պարունակող նամակներով ծանրոցներ են ստացել յոթ տարբեր ընկերություններ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829