![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում առնվազն յոթ մարդ է զոհվել ձյան տեղումների հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004578.jpg)
Առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի հյուսիսի Գիլանի նահանգում ձյան տեղումների հարուցած պատահարների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Իրանի YJC նորությունների պորտալը՝ վկայակոչելով բժիշկներին։
«Ձյան տեղումների եւ ձնահյուսի հետեւանքով այս պահի դրությամբ զոհվել է յոթ մարդ, որոնցից հինգը՝ Ռուդբարում սողանքի հետեւանքով, եւս երկուսը Ռեշտում բարձրությունից ընկնելու եւ տանիքի փլվելու պատճառով»,- պորտալին հայտնել է երկրի շտապ օգնության ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին:
Գիլանի նահանգի կրթության դեպարտամենտն, իր հերթին, հայտնել է, որ ուսումնական հաստատություններում հանգստյան օրեր են հայտարարվել «շարունակվող ձնատեղման» պատճառով: Վատ եղանակը նաեւ էլեկտրականության եւ կապի ընդհատումներ է առաջացրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: