Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին:
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի դիտարկում Իրանի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը, սակայն վստահ է, որ Վաշինգտոնը գերազանցող ուժեր ունի նրա նկատմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական կապերի մասնակի դադարեցման հնարավորությունը, եթե երկրները չկարողանան համաձայնության հասնել առեւտրի շուրջ:
Տրանսպորտային ընկերությունները ոոշում են ընդունել չեղարկել մի շարք միջազգային ավտոբուսային չվերթներ ճապոնական Օսակա քաղաքի ճանապարհներով երթեւեկության սահմանափակման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին Միացյալ Նահանգների հակառակորդ չի համարում, բայց համարում է պոտենցիալ հակառակորդ:
Իրանն ուրանի հարստացման տեմպերը կարագացնի հունիսի 27-ից հետո: Այդ մասին, ինչպես հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, հունիսի 26-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Մոսկվան Վաշինգտոնին եւ Թեհրանին համոզում է տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով:
Եվրամիությունը լիովին բացառում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ ներկայիս համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե Լոնդոնին հարկ լինի ԵՄ-ն լքել առանց գործարքի:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, եւ նշել է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում է:
Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ է արձակել եւս 51 մարդու, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների եւ հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում:
«Ադրբեջանը դեկտեմբերին Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց, որպեսզի ձեռք բերի երկու տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանցից մեկը կստանա հուլիսի վերջին»,- հայտնում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ:
Գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում:
Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։
Sea Breeze 2019 միջազգային ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները հուլիսի սկզբին կանցկացվեն Դանուբ գետում եւ Սեւ ծովում, ինչպես նաեւ ցամաքում եւ օդում:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը։
Հունիսի 26-ին ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված է Կամպանիա հարավիտալական մարզում:
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հունիսի 24-ին Իրանի իշխանությունների դեմ սահմանված խիստ պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության դիվանագիտական կարգավորմանը:
Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով:
Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական է սպանվել:
Բաղդադը ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար:
Բրազիլիայի Բարձրագույն ֆեդերալ դատարանի երկրորդ կոլեգիան հունիսի 25-ին մերժել է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար։
Պետական մարմիններն սկսել են առեւտրական ցանցերից տեղեկատվություն հավաքել Ռուսաստանի խանութներում վրացական գինիների բաժնի վերաբերյալ, ինչը կարող է վկայել, որ ՌԴ դրանց ներկրման արգելք է պատրաստվում:
Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար։
Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներ ենք, որի 20-%-ը դուք բռնագրավել եք: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք ձեզնից չենք վախենում:
Հոլիվուդյան աստղերը, որոնց թվում՝ Ալիսա Միլանո Զաքարի Քուինտոն եւ Մայքլ Շեննոն, պիես են խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի մոտիվներով:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ոստիկաներին հնարավորություն տալ ամառային հանգսիտը կազմակերպել Թուրքիայում:
Մեր դիտարկմանը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն սովորաբար նմանատիպ հերքող հայտարարություններով հանդես չի գալիս, Տարասովն արձագանքեց՝ նշելով, որ սա ֆունդամենտալ բնույթ ունեցող հայտարարություն էր Մամեդյարովի կողմից, հազվագյուտ երևույթ, երբ ադրբեջանական կողմը նման անկեղծությամբ է հանդես գալիս և երբ միանգամից հաջորդ հանդիպմանն է համաձայնում։